Ազատ խոսքՄամուլ

Նա և մի քանի ուրիշներ Նաիրի Հունանյանի հոգևոր ծնողերն են. Արման Բաբաջանյան

Նա և մի քանի ուրիշներ Նաիրի Հունանյանի հոգևոր ծնողերն են. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես Վազգեն Մանուկյանի վերաբերյալ ունեմ իմ որոշակի դիրքորոշումը, որն ամրապնդվել է 2019թ. Նաիրի Հունանյանի հետ ընդարձակ հանդիպումից հետո: Նա և մի քանի ուրիշներ Նաիրի Հունանյանի հոգևոր ծնողերն են:

Նրա անմիջական ներգրավմամբ է Նաիրիի գլխավորած ահաբեկչական «ռոմանտիկների» խումբը գլխատել մեր պետությունը, նսեմացրել մեր պետականության արժանապատվությունը:

Միայն Հոկտեմբերի 27-ից հետո Վազգեն Մանուկյանի նման շարքային գործիչները կարող էին ազատ շունչ քաշել և դառնալ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձեռքի գործիքը՝ ներքաղաքական գործընթցներում և դասավորության մեջ սեփական խաղերում:

Նաիրի Հունանյան

Հուսամ, որ երկրի նախագահը, վեհափառը, նախկին վարչապետ ԿԿ-ն, իրական և պսևդոմտավորականներ այսօր կափսոսեն, որ աջակցել են այս քաղաքական դիակին:

Վստահ եմ, որ այդ 16 ուժերի մեջ գեթ մեկ ողջամիտ քաղաքական գործիչ կգտնվի, ով Սերժ Սարգսյանի բնորոշած այս իդիոտի փոխարեն ներողություն կխնդրի գյումրեցիներից և կհայտարարի, որ դադարեցնում է իր մասնակցությունը նրա առաջնորդությամբ պայքարին:

Ակնկալում եմ, որ դա կանի ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը, ով սերտորեն կապված է Գյումրիի հետ:Վստահ եմ, որ ինչ որ մեկը, գեթ մեկը, ներողություն կխնդրի այս սրիկայի փոխարեն և դուրս կշպրտի նրան հրապարակից՝ աղբանոց»:

Կիսվել