Նա ընդամենը 39 տարեկան էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի
Նա ընդամենը 39 տարեկան էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի․․․
Գեորգի Կարենի Կուտոյանի կենսագրությունը. հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն: Ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում։
2002-2010 թթ. – Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։
2005-2006 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ։
2006-2007 թթ. – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական։
2008-2010 թթ. – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։
2010-2011 թթ. – զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
2011 թ. ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական։
2011-2014 թթ. – Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։
2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով։
2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։
2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ ազատվել է ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնից։
2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։
2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: