«Նա բարձր է պահել իմ պատիվը»՝ Աննա Դովլաթյանի անակնկալը Դավիթ Աղաջանյանի 25-ամյակին
«Մարդ, ով մեծ սրտի տեր է, ով միշտ բարձր է պահել իմ պատիվը, ով սիրել գիտի անմոռաց ու հոգատար է կարծես խենթ մեկը… Շնորհավոր ծնունդդ, իմ հպարտություն»` այս տողերն է ընտրել երգչուհի Աննա Դովլաթյանը՝ սիրելիի տարեդարձը շնորհավորելու համար:
Ուղիղ կեսգիշերին Աննան առաջինն է շնորհավորել Դավիթ Աղաջանյանին 25-ամյակի առթիվ, իսկ անակնկալի ամենաքաղցր եւ գեղեցիկ դետալը եղել է տորթը՝ վառվող մոմերով: Դերասանն էլ փչել է մոմերը եւ երազանք մտապահել, որը, սակայն, նախընտրում է չբարձրաձայնել:):
Նյութի աղբյուրը՝ Bravo.am