Նարեկ Մալյանը պաշտոնին եղած ժամանակ ստացել է 7780 լիտր բենզին․ Դանիել Իոաննիսյան
Նարեկ Մալյանը պաշտոնին եղած ժամանակ ստացել է 7780 լիտր բենզին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
«Ոստիկանության տնտեսական վարչությունից ստացված տեղեկանքի համաձայն, Ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը պաշտոնին եղած ժամանակ ստացել է 7780 լիտր բենզին և այդքան բենզինով մեկնել է ուղիղ 0 գործուղման:
ՀՀԿ-ի կառավարությունը վառելիքի (և ոչ միայն) գողերի կառավարություն էր: Սերժ Սարգսյանը գողանում էր միլիոն դոլարի վառելիք (տես առաջադրված մեղադրանքը), մանր չինովնիկները՝ հազարավոր դոլարների:
Հ.Գ. Տեսնես, Նարեկ Մալյանին կցագրված «06»-ը գոնե խոդի ընկնու՞մ էր, որ մի բան էլ բենզին վառեր»: