Նախկին սիրուհին սպառնացել է տղամարդուն և միլիոնավոր դոլարներ պահանջել՝ իրենց սիրավեպի մասին լռելու համար
Նախկին սիրուհին սպառնացել է տղամարդուն և միլիոնավոր դոլարներ պահանջել՝ իրենց սիրավեպի մասին լռելու համար
Չինաստանի Հոնկոնգի ռեստորաններից մեկի աշխատակցուհի 32-ամյա Վոնգ Սա-Սան սիրավեպ է սկսել ղեկավարի հետ, իսկ հետո սպառնացել նրան և գումար պահանջել լռության համար։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Սա-Սան սկսել է հանդիպել ամուսնացած ղեկավարի հետ անցյալ տարվա հունվարին՝ դժվարություններ ունենալով սեփական ամուսնության մեջ: Կես տարի անց տղամարդը սկսել է հեռվանալ սիրուհուց, քանի որ վախենում էր, որ իրենց սիրավեպը կբացահայտվի։
Կինը ցանկանում էր վերադարձնել սիրեկանին և սկսել է նրան սպառնալից բազմաթիվ հաղորդագրություններ ուղարկել։ Նա նաև պահանջել է վճարել նրան մինչև 500 հազար Հոնկոնգյան դոլար (մոտ 60 հազար դոլար)՝ խոստանալով հրապարակել իրենց հարաբերությունները և իրենց համատեղ ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը:
Տղամարդը դիմել է շրջանային դատարան եւ պատմել Սա-Սայի սարսափելի գործողությունների մասին։ Կինը շանտաժի եւ շորթման փորձի համար դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման։