Նախկին զինծառայողը դատի է տվել նախարարությանը. զինգրքույկների գործը դեռ շատ ջուր կքաշի
Նախկին զինծառայողը դատի է տվել նախարարությանը։ Զինգրքույկներում պաշտպանության նախարարության կողմից համապատասխան գրառումներ չկատարելու հարցով դատական հայցերը շարունակվում են:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ օրերս դատարան է դիմել նախկին զինծառայող Աղվան Ադիլխանյանը՝ պահանջելով ստիպել ՊՆ-ին զինվորական գրքույկում կատարի համապատասխան գրառումներ:
Ադիլխանյանը, լինելով ժամկետային զինծառայող, մասնակցել է պաշտպանական շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական գործողությունները հայտնաբերելու եւ կասեցնելու մարտական գործողություններին, սակայն ՊՆ-ն զինվորական գրքույկի 7-րդ էջի 16-րդ կետում գրառել է, որ «Չի մասնակցել մարտական գործողությունների», ուստի դիմելով դատարան` ժամկետային զինծառայողը պահանջում է, որ վրիպակն ուղղեն եւ համապատասխան էջում «Մասնակցել է մարտական գործողություններին» գրառումը պարտավորեցնեն կատարել:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։