ՄամուլՏեսանյութ

Նախարարը չափերն անցած էր, սա առաջին դեպքը չի. Լուսինե Բադալյանը՝ Թորոսյանի մասին (Տեսանյութ)

Նախարարը չափերն անցած էր, սա առաջին դեպքը չի. Լուսինե Բադալյանը՝ Թորոսյանի մասին

Առողջապահության նախարարը ոչ միայն ինձ հետ ունի խնդիր, այլ նաև շատ ուրիշների։

Այդ մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց իշխող ուժի պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Նա նշեց, որ նախարարը չափերն անցած էր՝ խոսելով Թորոսյանի կողմից ֆեյսբուքյան էջում իր հարցազրույցը տեղադրելու և այն բացասական կողմից մեկնաբանելու մասին։

Պատգամավորը պնդեց՝ դա ծաղրանք էր իր նկատմամբ և առաջին դեպքը չէ, որ Թորոսյանն իրեն թույլ է տալիս նման պահվածք դրսևորել։

Տեսանյութը ստորև

Կիսվել