«Նախագահ Քոչարյանը սկզբունքային որոշում է կայացրել»․ Վիկտոր Սողոմոնյան
«Նախագահ Քոչարյանը սկզբունքային որոշում է կայացրել»․ Վիկտոր Սողոմոնյան
«Այո, Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ ԲՖԿ «Սիստեմայից։ Մի քանի օր առաջ նա հրաժարվել է շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։
Ըստ արժանավույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը, Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից։
Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այլևս կենտրոնացնելու է իր ուշադրությունը և ջանքերը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան խոշորագույն «ՍԻՍՏԵՄԱ» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։