Նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ
Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, – ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում Հանրապետության նախագահի և խորհրդարանի դերը: