Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նավիկյանի խոսքով՝ 80-օրյա ժամկետում դիմումի պատասխանը կտրվի։ Հունանյանը դիմումը ներկայացրել է սեպտեմբերի 11-ին։
Հիշեցնենք, որ 20 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, 5 հոգուց բաղկացած ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված ինքնաձիգներով, մտել է խորհրդարանի նիստերի դահլիճ և գնդակահարել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ևս 6 բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների: