Մամուլ

Նաիրա Զոհրաբյանը պատվաստվել է Covid-ի դեմ

Նաիրա Զոհրաբյանը պատվաստվել է Covid-ի դեմ

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես այսօր պատվաստվեցի Covid-ի դեմ։ Հատուկ չեմ նշելու պատվաստանյութը՝ գովազդ կամ հակագովազդ չանելու համար։ Covid-ը սարսափելի խարդախ եւ անկանխատեսելի վիրուս է եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ ինքը պաշտպանված է ծանրագույն ելքից։

naira zohrabyan

Իմ հարազատը՝ երիտասարդ, ուժեղ, օրերս մահացավ այս սարսափելի վարակից։

Covid-ը չի խնայում ոչ մեկին։ Պատվաստումը միակ ճանապարհն է մահվան շղթան կոտրելու համար։ Ես էդպես եմ կարծում։ Իմ հարազատը երեք անչափահաս երեխա ուներ»։

Կիսվել