Աշխարհ

Նազարբաևը դուստրերի հետ լքել է Ղազախստանը

Նազարբաևը դուստրերի հետ լքել է Ղազախստանը

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունվարի 7-ին դուստրերի հետ լքել է երկիրը։ Այս մասին հայտնում է ղազախական Orda.kz-ն։

Ըստ աղբյուրի՝ երկրում է մնացել Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր եղբայրը՝ Բոլաթը։ Առաջին նախագահի դուստրերի ընտանիքները նույնպես հեռացել են։

nazarbaev

«Հատկանշական է, որ Ղազախստանում քաղաքական ճգնաժամի սկզբից ի վեր ո՛չ պաշտոնական իշխանությունները, ո՛չ պետական ​​հեռուստաալիքներն ու լրատվամիջոցները չեն նշում Նուրսուլթան Նազարբաևի և նրա ընտանիքի անդամների անունները, չի խոսվում նույնիսկ, թե որտեղ են նրանք և ինչ է պատահել նրանց հետ:

Մենք տեղեկություններ ունենք, որ առաջին նախագահը և նրա դուստրերը ընտանիքներով լքել են Ղազախստանը: Երկրում մնում է միայն ավագ եղբայրը՝ Բոլաթ Նազարբաևը», – ասել է հրատարակության գլխավոր խմբագիր Գուլնարա Բաժկենովան։

Կիսվել