ՄամուլՏեսանյութ

Յարմրկեն փակելուց հետո իմ ծնողի գերեզմանը սարքելու փողը մեկը տալո՞ւ է. «Մալաթիայի» աշխատակից

Յարմրկեն փակելուց հետո իմ ծնողի գերեզմանը սարքելու փողը մեկը տալո՞ւ է. «Մալաթիայի» աշխատակից

News.am-ը գրում է․ Ես ծնող եմ կորցրել ու գերեզմանը պետք է սարքեմ, յարմրկեն փակելուց հետո իմ ծնողի գերեզմանի փողը մեկը տալո՞ւ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Մալաթիա» տոնավաճառի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց աշխատակիցներից մեկը:

Նա նշեց, որ 2002-ից ի վեր, 20 տարի աշխատում է տոնավաճառում եւ անվտանգության հետ կապված որեւէ խնդիր այսքան տարիների ընթացքում չի եղել. «Ես այստեղ բանվոր եմ աշխատում, օգնում եմ, դռներն եմ բացում-փակում, որ մի երկու կոպեկ փող աշխատեմ:

Թոշակ ստանում եմ, բայց դա կոմունալին էլ չի հերիքում: 31 600 դրամն ի՞նչ է, դրանով ի՞նչ կարող ես անել:

Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:

Տոնավաճառի տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:

Կիսվել