«Մուղամ լսելու համար Մեհրիբանին ոչ թե Արցախ կանչեք, այլ Երևան․ ամեն երրորդ երթուղայինում մուղամ է»․Խզմալյան
«Մուղամ լսելու համար տիկին Մեհրիբանին ոչ թե Արցախ կանչեք, այլ Երևան։ Ամեն երրորդ երթուղայինում մուղամ է լսվում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ՝ լսելու իր սիրելի մուղամը։
«Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, նա կլինի մեր հյուրը:
Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ»,-ասել էր Տիկին Հակոբյանը: