Մութ ու ցուրտ տարիներին անգամ կարկանդակ եմ վաճառել, ինչ պատահի, արել եմ. Գևորգ Մարտիրոսյան
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ Գեւորգ Մարտիրոսյանն է: Մենք անդրադարձել ենք նրա բնավորության գծերին, սովորություններին: Գեւորգը հանդես է եկել հետաքրքիր խոստովանություններով:
-Գեւո՛րգ, հավատա՞լ ճակատագրին, թե՞ սեփական ուժերին:
-Երկուսն էլ կարեւոր է, բայց ավելի շատ պետք վստահել սեփական ուժերին:
-Նույնիսկ ամենադժվար պահերին չեք մոռանում, որ…
-Պետք չէ հուսահատվել: Չէ՞ որ չկա չարիք առանց բարիքի: Չեմ մոռանում, որ պետք է ուժեղ լինել:
-Կինոմա՞ն եք:
-Եթե ժամանակ ունենում եմ, սիրում եմ դիտել լավ ֆիլմեր:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ եք կապում:
-Ամեն ինչն էլ հաղթահարելի է: Կարծում եմ` մեծ հաշվով չկան նման փուլեր: Ամեն շրջան էլ պետք է անցկացնել պատվով: Դժվար է հատկապես այն մարդկանց համար, որոնք ինքնուրույն ինչ-որ բան են ստեղծում: Ես էլ այդ մարդկանց թվին եմ պատկանում:
-Երբեւէ կատարե՞լ եք աշխատանք, որը երգարվեստի հետ կապ չունի:
-Այո, իհարկե, շատ: Ինչ մտքներովդ անցնի, արել եմ: Մութ ու ցուրտ տարիներին անգամ կարկանդակ եմ վաճառել, ինչ պատահի, արել եմ: Տասը տարեկանից ձգտել եմ ինքնուրույն փող աշխատել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում