Մոր կողմից լքված փոքրիկն իր մեկամսյակը նշում է բժշկական կենտրոնում (Տեսանյութ)
Մոր կողմից լքված փոքրիկն իր մեկամսյակը նշում է բժշկական կենտրոնում
Էջմիածին բժշկական կենտրոնը տեսանյութ է տարածել փոքրիկ Տիգրանի մասին, որն ապրում է բուժկենտրոնում:
Մոր կողմից լքված փոքրիկն իր մեկամսյակը նշում է բժշկական կենտրոնում
«Տեսանյութում Տիգրանն է. «Էջմիածին» ԲԿ-ի փոքրիկ տղան, այսպես է նրան անվանում բուժանձնակազմը։ Հունվարի 21-ին ծնվեց ու դարձավ կենտրոնի տղան, մայրը՝ Տ. Բ-ն, հրաժարվել է երեխայից հենց ծննդյան օրը։
Այսօր լրացավ մեր Տիգրանի 1-ամսյակը։ Ցավոք, նրան շնորհավորողների մեջ չկան հարազատներ, բայց այստեղ բժիշկներն ու ամբողջ անձնակազմը տղային վերաբերվում են հարազատի պես։
Խնամում ու հոգ են տանում նրա մասին, մինչև որ փոքրիկը կտեղափոխվի համապատասխան խնամատար կառույց»:
Տեսանյութը ստորև