«Մովսեսն ավելի հուզված ընդունեց հղիությանս լուրը, քան ես». Աննան և Մովսեսը սպասում են իրենց առաջնեկին
Դերասաններ Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի ընտանիքում համալրում է սպասվում. շուտով կծնվի նրանց առաջնեկը: Զույգը դեռ չի շտապում հրապարակել երեխայի սեռը, փոխարենը BlogNews.am-ի հետ զրույցում Աննան մանրամասներ է պատմել հղիության և Մովսեսի արձագանքի մասին:
«Բալիկ ունենալը միշտ ցանկալի է եղել մեզ համար: Երբ էլ լիներ, մեզ համար այդ նորությունը սպասված է: Հիմա միայն ուրախ եմ կարգավիճակիս համար: Ամուսնությունից հետո մեկ տարի տրամադրել եմ ամուսնուս և, այսպես ասած, ամուսնական կյանքին: Իսկ հիմա արդեն զգում եմ, որ պատրաստ եմ մայր դառնալ և կողքիս երրորդ մարդ ունենալ»,- պատմում է Աննան:
Ամուսնուն` Մովսեսին, հատուկ անակնկալով չի հայտնել լուրը, ամեն ինչ շատ պարզ և միանգամից է եղել. «Ինչքան էլ որ ուզում էի անակնկալ ձևով հայտնել լուրը, չստացվեց: Հենց իմացել եմ, միանգամից ասել եմ: Բնականաբար, ասելուցս հետո զարմացած նայում էր, և այդ պահին զգացի, որ նա աշխարհի ամենաերջանիկ մարդն է: Նա ավելի հուզված էր, քան ես»:
Նյութի աղբյուրը՝ BlogNews.am