Աշխարհ

Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը կործանվել է

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով: Ինքնաթիռում եղել է 6 մարդ:

Ռոսավիացիան հայտնել է, որ  ինքնաթիռը չարտերային սանիտարական չվերթ էր իրականացնում Գայա (Հնդկաստան)-Տաշքենդ-Ժուկովսկի երթուղով:

Հնդկաստանի քաղավիացիայի նախարարությունը հայտարարել է, որ Աֆղանստանում կործանված ինքնաթիռը գրանցված է եղել Մարոկկոյում: Նշվում է, որ ինքնաթիռը Աֆղանստանից ուղևորվում էր Մոսկվա։

Աֆղանստանի բազմաթիվ լրատվամիջոցներ հակասական հաղորդումներ են տվել, որոնցից ոմանք ասում են, որ վթարի ժամանակ դա չարտերային ինքնաթիռ էր, որը մեկնում էր Մոսկվա, մյուսներն ասում էին, որ դա մարդատար ինքնաթիռ է:

Աֆղանստանում ռադարներից անհետացած Falcon 10 ինքնաթիռը սանիտարական թռիչք էր իրականացնում Հնդկաստանից Ռուսաստան Ուզբեկստանի տարածքով, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ Ինքնաթիռը գրանցվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական ինքնաթիռների պետական ​​ռեգիստրում։

Կիսվել