Մամուլ

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ սպանություն կատարողը Գյումրու օդանավակայանից լքել է Հայաստանը. նոր մանրամասներ

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ սպանություն կատարողը Գյումրու օդանավակայանից լքել է Հայաստանը. նոր մանրամասներ

ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած սպանության գործով ենթադրյալ մարդասպանը ենթադրվում է՝ հենց սպանությունը կատարելուց հետո Գյումրիի օդանավակայանից լքել է Հայաստանը:

Ասել է թե՝ սպանելով Ռաֆայել Մարդոյանի՝ քյավառցի Ռաֆոյի թիկնապահին «թռել է» Հայաստանից: Ուստի իրավապահ մարմինները նրա նկատմամբ հետախուզում են հատարարելու:

don pipo spanutyun

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում արդեն կա ենթադրյալ կասկածյալ՝ հունիսի 2-ին Երևանում՝ Աբովյան փողոցում, «Կինո Մոսկվա»-ի դիմաց, Գավառ քաղաք բնակիչ՝ 50-ամյա Հովհաննես Վարդանյանին սպանելու փաստով։

Կիսվել