Աշխարհ

Մոսկվան Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերսկսի մոտ ապագայում

Մոսկվան Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերսկսի մոտ ապագայում

Մոսկվան ուշադիր հետեւում է Վրաստանի իրավիճակին եւ հուսով է, որ այս երկրի հետ ավիահաղորդակցությունը կվերսկսվի մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Տրուդ» թերթի հետ հարցազրույցում։

«Ցանկանում եմ հուսալ, որ ավիահաղորդակցության վերսկսումը մոտ ապագայի հարց է»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ վերջին 12 տարում Մոսկվան եւ Թբիլիսին «փոխգործակցում են՝ դիվանագիտական հարաբերություններ չունենալով»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն անվերապահորեն հանդես է գալիս Վրաստանի հետ փոխշահավետ եւ բարեկամական հարաբերությունների օգտին, ինչպես նաեւ աջակցում է 2012 թվականին «Վրացական երազանք-Դեմոկրտական Վրաստան» դաշինքի կառավարության նախաձեռնած երկկողմ հարաբերությունների նորմալացման կուրսին։

Կիսվել