Աշխարհ

Մոսկվայի օդանավակայաններում 50 չվերթ է հետաձգվել, 13-ը` չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում 50 չվերթ է հետաձգվել, 13-ը` չեղարկվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով 50 չվերթ է հետաձգվել, 13-ը՝ չեղարկվել, այս մասին գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ «Фобос» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել էր, որ ամսական տեղումների գրեթե մեկ երրորդը մեկ օրում տեղացել է Մոսկվայում: Այսօր ևս՝ ողջ օրվա ընթացքում, ձյան առատ տեղումներ են սպասվում:

Կիսվել