Մամուլ

Մոռացեք Սյունիքը՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սյունիքը հանձնել․ Վահան Բադասյան

Մոռացեք Սյունիքը՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սյունիքը հանձնել․ Վահան Բադասյան

Եթե առաջիկա ամիսներին հրաժարական չտա ու մնա, ապա Սյունիք չենք ունենալու։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

«Մենք պարզապես բանակ չունենք Սյունիքում։ Հայաստանի ֆեյքերն ու նիկոլապաշտներն ասում են՝ Արցախից պրծանք, բայց Արցախում մենք ընդամենը 120 կմ սահման էինք պահում, հիմա Հայաստանի սահմանները միայն Վարդենիսից մինչև Մեղրի 380-400 կմ է, այսինքն 3 անգամ ավելացել է, իսկ Արցախում ավելացել է 450 կմ։ Այսինքն, առնվազն 800 կմ, մեր սահմանն ավելացել է նախկինից 6 անգամ։

Ինչպե՞ս է դա նույն քանակի զորքով պահվելու։ Ինչպես ենք պահելու։ Մինչդեռ, վստահեցնում եմ, որ եթե Բաքվում որևէ մեկը մտածի, որ պատերազմը չպետք է շարունակվի, այլ պետք է դադարեցվի, ապա նա սրիկա է ու դավաճան։ Բաքվում բոլորն են մտածում, որ պետք է շարունակել հաղթական պատերազմը, որովհետև, ինչպես Ալիևն է ասում՝ Զանգեզուրը, Սևանը ու Երևանը իրենց պատմական տարածքներն են։

Նիկոլի կողմից՝ Արցախի հանձնումը միայն կինոյի սկիզբն էր, նա էլի հանձնելու բաներ ունի, նա հաճույք է ստանում Հայաստանը հանձնելուց, հայտարարություններն էլ, թե «կմեռնեմ», «կզոհվեմ», այն, որ կնոջն ու տղային ուղարկեց Արցախ, այդ ամենը մանիպուլիացիաներ են։

Մինչդեռ, կինն էլ լկտիաբար իր ջոկատի անունը դրեց «Էրատո»՝ մարդկանց հոգու հետ խաղալու համար, ովքեր պատմությունը գիտեն, նրանց համար մեծ ցավ էր այդ անվանումը, չիմացողները կայֆ էին ստանում, որ վարչապետի կինը դիրքերում է՝ ավտոմատ է բռնում։ Մինչդեռ Աննա Հակոբյանը առավոտից երեկո Սամվել Բաբայանի հետ շրջում էր հրամանատարական կետերում»։ 

Նա ընդգծեց, որ այսօր արդեն Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը, որտեղ բանակ չունենք, եղածն էլ բարձիթողի վիճակում է։

Կիսվել