Մհեր Գրիգորյանը ազատման դիմում է գրել. Փաշինյանը սպառնացել է նրան
Մհեր Գրիգորյանը ազատման դիմում է գրել. Փաշինյանը սպառնացել է նրան
«Մեդիապորտ» թելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ երեկ դեկտեմբերի 11-ին, ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ պատճառաբանելով, որ Հայաստանին սպասվում է տնտեսական կոլափս, և ինքը չի կարող այս պայմաններում շարունակել պաշտոնավարումը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է, որ ազատման դիմում ներկայացնելու դեպքում Մհեր Գրիգորյանը կհայտնվի ճաղերի հետևում, քանի որ ԱԱԾ-ն ձեռք է բերել Գրիգորյանի բանկային գործարքների վերաբերյալ տվյալներ, որոնք մի քանի քրեական գործի նյութ կարող են հանդիսանալ։
Եվ եթե Գրիգորյանի մտքով անգամ անցի հրաժարական տալ կամ հեռանալ թիմից, նույն վայրկյանին նրան կկալանավորեն։
«Մեդիապորտ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Մհեր Գրիգորյանի աշխատավայր վերադառնալուց հետո Փաշինյանը հրահանգել է Պետական վերահսկողության ծառայությանը ստուգումներ սկսել նաև ՀՀ փոխվարչապետի գրասենյակում։