Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից: