Մի քանի անսպասելի փաստ, որոնք սկսում են գիտակցել երեսուն անց մարդիկ
Մի քանի անսպասելի փաստ, որոնք սկսում են գիտակցել երեսուն անց մարդիկ
Մի քանի անսպասելի փաստ, որոնք հասկանում են 30-ը բոլորած մարդիկ, որոնց անհոգ երիտասարդությունն արդեն անցել է, իսկ անհոգ ծերության համար դեռ բավականին ժամանակ կա:
Bavnews.am-ը ներկայացնում է այդ փաստերը։
1․ Հանկարծ հայտնաբերում ես, որ շատ հայտնիներ ավելի երիտասարդ են, քան դու, եւ ավելի հաճախ ես ինքդ քեզ հարցնում, թե ինչ այնպես չես արել:
2․ Ի հեճուկս այն կարծիքի, թե «ամենազիլը» գիշերային զվարճանքն է ընկերների հետ, դիջեյով, այնուհանդերձ, իրականում «ամենազիլն» արդեն ողջամիտ ժամին քնելն է:
3․ Դեռահասներն սկսում են ազդել նյարդերի վրա: Եւ ամեն անգամ նրանց խմբերին բախվելիս, մտածում եք. «Գրողը տանի, մենք այդպիսին չենք եղել»:
4․ Ընկերների հետ տեսնվելն ավելի դժվար է դառնում եւ պետք է շատ ջանալ, որպեսզի հանդիպումը, ի վերջո, տեղի ունենա: Քանի որ նրանց տնից դուրս բերելը գրեթե անիրական է:
5․ Ձեզ համար ամենագրավիչ մարդը համրն է:
6․ Դուք հասկանում եք, որ աշխարհում ամենաթանկ ու ամենակարեւոր մարդիկ ծնողներն են, եւ պատրաստ եք նրանց հետ հնարավորինս ավելի շատ շփվել:
7․ Հազվադեպ երեւույթ է փող աշխատել այն աշխատանքով, որը դուք սիրում եք:
8․ Երբեմն ձեր մարմինը ցավում է առանց որեւէ պատճառի, եւ դուք ոչինչ չեք կարող անել:
9․ Դուք նախընտրում եք ունենալ հինգ մոտ ընկեր, քան տասնհինգ ծանոթ:
10․ Փոքր ժամանակ մտածում էիք, որ մեծերը գիտեն ձեր բոլոր հարցերի պատասխանները: Ոչ մի նման բան: Բացի, իհարկե, ծնողներից: Նրանք իրավացի են գրեթե ամեն ինչում: