«Մի ինչ-որ չնչին գումարի հարցում տեր Հովհաննեսը խաբում է պարոն Հայրապետյանին․ ով է իրականում Դադիվանքի տեր Հովհաննեսը»․ Ռեգինա Պրազյան
«Մի ինչ-որ չնչին գումարի հարցում տեր Հովհաննեսը խաբում է պարոն Հայրապետյանին․ ով է իրականում Դադիվանքի տեր Հովհաննեսը»․ Ռեգինա Պրազյան
Այս մասին Ռեգինա Պրազյան ֆեյսբուքյան օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փորձեմ համառոտ ներկայացնել, թե ով է իրականում Դադիվանքի տեր Հովհաննեսը։ Տեր Հովհաննեսը ժամանակին ապրում էր Վանք գյուղում։ Այդ գյուղից էր նաև լուսահոգի բարերար Լևոն Հայրապետյանը։
Տեր Հովհաննեսը պարոն Հայրապետյանի սանիկն էր և բոլորի մոտ պարտադիր տալիս էր պարոն Հայրապետյանի անունը և այդպես էլ առաջ էր գնում։ Մի ինչ-որ չնչին գումարի հարցում տեր Հովհաննեսը խաբում է պարոն Հայրապետյանին և դա այն դեպքում, երբ իր տունը, մեքենան և ողջ ապրուստը Հայրապետյանի նվիրածն էր։
Պարոն Հայրապետյանը այդ դեպքից հետ բարկանում և տեր Հովհաննեսին Արցախից հեռացնում է։ Տեր Հովհաննեսը Արցախի ՊԲ-ի զամպոլիտ գեներալ Վլադիկ Խաչատրյանի հետ էր շատ մտերիմ (քիփ), որին հետո Բակո Սահակյանը նշանակեց կրթության նախարար։
Վլադիկի և Հովհաննեսի տղաները միասին սովորում էին ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ այդպիսով խույս տալով Արցախի ՊԲ-ում ծառայությունից։ Վլադիկի միջնորդությամբ տեր Հովհաննեսը Երևանի Սուրբ երրորդությունում նշանակվում է պաշտոնի։ Այդ ժամանակ տեր Հովհաննեսը անընդհատ Գարեգին Բ-ի միջոցով փորձում էր Գանձասարում նշանակվել, բայց ընտանիքը արդեն Երևանն էր գերադասում։
Օրական 5-6 ժամ Գարեգին Բ-ի դռան մոտ էր անցկացնում, բայց սովորաբար միշտ մնում էր անտեսված նրա կողմից։ Ամեն տեղ փորձում էր ներկայանալ որպես Գանձասարի տեր Հովհաննես։ Արցախի հոգևորականները անգամ չէին էլ բարևում իր հետ այն պարզ պատճառով, որ բարերարի էր “քցել”: Մականունը կնքել էին Ապերախտ-խաբեբա։
Լևոն Հայրապետյանը, երբ բանտում էր ու լավ գիտեին, որ դուրս չի գալու այնտեղից այլևս՝ այդ ժամանակ տերտերին ուղարկում են Արցախ։ Նա և Երևանում էր գլխացավանք բոլորի համար և Արցախում տերտերի կարիք կար։ Այդ ժամանակ Պարգև սրբազանը նրան նշանակում է որպես Քաշաթաղի գյուղերի տերտեր։ Տեր Հովհաննեսը, երբ իմացավ, որ Գանձասար այլևս չի կարող գնալ՝ իրեն հռչակեց որպես Դադիվանքի տեր Հովհաննես։
Տեր Հովհաննեսը ավետարանի, եկեղեցու և առհասարակ քրիստոնեության հետ որևէ կապ չունի։ Գիտելիքների, պարկեշտության և ազնվության մակարդակը 0 է։ Ի դեպ հոգևորականը չի կարող ինքնագլուխ երեկվա հավաքի նման հավաքների մասնակցել։ Պետք է իր առաջնորդի օրհնությունն ունենա։ Հարկավոր է պարզել, թե օրհնությունը տվել է Պարգև սրբազանը ԱՄՆ-ի՞ց, թե՞ Վրդանես Եպիսկոպոս Աբրահամյանը և կամ էլ Գարեգին Բ-ն։
Չնայայած չի բացառվում, որ օրհնությունը տված լինի Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ վերևում նշածս անձանց հարվածի տակ դնելու նպատակով։ Պատերազմի օրերին բոլորի կուռքը դարձած տեր Հովհաննեսը այժմ ադրբեջանական լրատվականների աստղն է։
Ծաղրում են նրա արարքը՝ հիշեցնելով, որ նա ասել էր երբեք չի լքելու Դադիվանքը, իսկ այժմ Արցախը լքած եկել է Երևան և Նիկոլ Փաշինյանի դեմ ցույց է անում։ Նշեմ, որ խոստացել է երեքշաբթի օրն էլ մասնակցել։ Հավանաբար չի հասցրել հրապարակում գտնվող բոլոր խոշոր կանանց գրկել և հոտոտել»։