Մի անգրագետ կա Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում. Ռուբեն Մելիքյան
Մի անգրագետ կա Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում. Ռուբեն Մելիքյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Մի անգրագետ կա Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում։ Էն, որ փետրվարի 24-ին խոստացել էր, որ անձամբ ինձ ժողովուրդը «դատափետելու է «Ոչ»-ի քարոզչության կողմը ստանձնելու համար»։
Այսօր Ազգային ժողովում նույն անգրագետը իրեն թույլ տվեց այնպիսի՜ արտահայտություններ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հասցեին, այնպիսի՜ անհարգալից վերաբերմունք, այնպիսի՜ տոն, որ ուղղակի պատկերացնելու չէ։
Քայլականներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս նման ոչնչությունների առաջին պլան չբերել՝ առաջին հերթին նույն այդ ոչնչության շահերից ելնելով»։