Մի աղջիկ հեռախոսով էր խոսում, ասեց․ «աաաաա հենց նոր էլ իմ համար մի հատ ՍԻՔՍ վեց գռցրեց կյանք», ու երջանկացավ․ Սոս Ջանիբեկյան
«Մի աղջիկ հեռախոսով էր խոսում, ասեց․ «աաաաա հենց նոր էլ իմ համար մի հատ ՍԻՔՍ վեց գռցրեց կյանք», ու երջանկացավ»։ Դերասան Սոս Ջանիբեկյանը երեկ իր ներկայությամբ կատարված մի զավեշտալի դեպք է պատմում։
«Քայլում էի, մի աղջիկ հեռախոսով էր խոսում: Էդ պահին մի հատ իքս 6 անցավ ու գազ տվեց, էս աղջիկը իրա զրուցակցին ասեց․ «աաաաա հենց նոր էլ իմ համար մի հատ ՍԻՔՍ վեց գռցրեց կյանք», ու ահավոր երջանկացավ:
Պատմեին, չէի հավատա , երդվում եմ:
Արա, իսկականի՞ց, կա տենց բան էլի… ես էլ էշի ականջում քնած ՍԻՔՍ վեցի փոխարեն ուրիշ բան առա․․․ սաղ օրը գռցնեի դրսերը, ազգս ուրախ ապրեր»։