Ազատ խոսք

Միքայել Մինասյանի մասով գրածդ քո այն նույն ցինիկ ստերի շարքից է, որոնցով դու՝ Մանվել, հայտնի ես մեր քաղաքում և գործարար համայնքում

Միքայել Մինասյանի մասով գրածդ քո այն նույն ցինիկ ստերի շարքից է, որոնցով դու՝ Մանվել, հայտնի ես մեր քաղաքում և գործարար համայնքում

«Ջազզվե» սրճարանային ցանցի համահիմնադիր Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որպես լավ հիշողություն ունեցող երևանցի՝ չեմ կարող չանդրադառնալ Մանվել Տեր-Առաքելյանի՝ բարոյականության բոլոր սահմանները խախտող ֆեյսբուքյան գրառմանը։

Նախևառաջ՝ չեմ հիշում, որ նշված վայրում երբևէ գործեր «Օդեոն» անվանումով Մանվել Տեր-Առաքելյանին պատկանող սրճարան։ Իսկ եթե վերջինս նկատի ունի Կարապի լճի անմիջական հարևանությամբ և Առնո Բաբաջանյանի արձանից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա իր կողմից սրճարան կառուցելու տխրահռչակ փորձերը, ապա հասարակությանը կցանկանայի հիշեցնել, թե ժամանակին ինչ պայքար էր մղվում այդ շինանարարության կասեցման համար՝ ի ապացույց հրապարակելով նշված փաստը հավաստող բազմաթիվ հղումներից միայն մեկը։ Երևանի բնակիչները կհիշեն, թե ինչ ոգևորությանբ ընդունվեց Մանվել Տեր-Առաքելյանին պատկանող շինարարության դադարեցման մասին քաղաքապետարանի որոշումը։

Չնայած դրան՝ Մանվել Տեր-Առաքելյանը տարածում է ակնհայտ սուտ տեղեկություններ՝ չբերելով որևէ արժահանահավատ տվյալ։

Մանվել, նշածդ անդորագրի փոխարեն փորձիր առնվազն մեկ փաստ հրապարակել, որ երբևիցե եղել ես «Ջազզվե» սրճարարանային ցանցի նախկին բաժնետեր Միքայել Մինասյանի աշխատասենյակում կամ ապօրինի շինարարությանդ հարցով երբևէ շփվել ես նրա հետ։ Միգուցե այդ դեպքում տարբերվես շարքային ֆեյսբուքյան ֆեյքից:

Համոզված եմ՝ չես կարող։ Այն պարզ պատճառով, որ նման բան երբեք չի էլ եղել։
Միքայել Մինասյանի մասով գրածդ քո այն նույն ցինիկ ստերի շարքից է, որոնցով դու՝ Մանվել, հայտնի ես մեր քաղաքում և գործարար համայնքում:

Եթե գտնում ես, որ հրապարակումս վիրավորում է քո «պատիվը», դատական հայց ներկայացրու իմ դեմ Երևանում կամ Կալիֆորնիայում։ Իսկ եթե չունես նման համարձակություն, ավելի լավ է՝ լռես։

Հիշիր, Մանվել, Երևան քաղաքում ապրում են լավ հիշողություն ունեցող տղամարդիկ, իսկ զրպարտությունը մեր քաղաքում դեռևս պարսավելի արարք է՝ ի հեճուկս գործող իշխանությունների։

Հ.Գ. Առավել զավեշտալի է, որ Միքայել Մինասյանի երջանկահիշատակ պապի ղեկավարությամբ կառուցված Կարապի լճի անմիջական հարևանությամբ հինգմետրանոց կատլավան փորած Մանվել Տեր-Առաքելյանի գրառումները սրտիկում և տարածում են այն մարդիկ, ովքեր երկու տարի առաջ, իբր, հանդես էին գալիս որպես ակտիվիստ ու բնապահպան:

Հարգելիներս, գոնե նայեք՝ ում գրառումներն եք տարածում։

Արմեն Պետրոսյան

«Ջազզվե» սրճարանային ցանցի համահիմնադիր»:

Կիսվել