Միջերկրական ծովի հատակին Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձան կա (ֆոտո)
Միջերկրական ծովի հատակին Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձան կա: Քրիստոսի 2.5 մետրանոց արձանը տեղադրված է 17 մետր խորության վրա՝ Սան Ֆրուտուոզո ծովախորշում, Իտալական ռիվիերայում:
Արձանը տեղադրվել է 1954 թվականի օգոստոսի 22-ին։
Ստորջրյա արձանի ստեղծման գաղափարը առաջարկել է իտալացի ջրասուզակ Դուիլիո Մարկանտեին։
Այս արձանը մեծ հայտնիություն է վայելում հատկապես ջրասուզակների շրջանում:
Դրան նպաստում են նաև Սան Ֆրուտուոզու ծովախորշի ջրերի թափանցիկությունը:
2003 թվականին, երբ լրացավ արձանի ջրում տեղադրելու հիսնամյակը, որոշվեց այն դուրս բերել ծովի հատակից, որովհետև այդքան տարիների ընթացքում այն պատվել էր ջրիմուռներով:
Բացի այդ, վնասվել էր նաև ձեռքի մի հատվածը անհաջող նետված խարիսխի պատճառով:
Այսպիսով, դուրս բերվեց ջրից արձանը, մաքրվեց, ենթարկվեց ռեստավրացիայի:
Իսկ ծովի հատակին տեղադրվեց լրիվ նոր պատվանդան: 2004 թվականի հուլիսի 17-ին կրկին արձանը իջեցվեց և տեղադրվեց հին տեղում