«Մինչ օրս ականջներիս մեջ է՝ տղաները կսպասեն». Գայանե Ասլամազյան
«Մինչ օրս ականջներիս մեջ է՝ տղաները կսպասեն». Գայանե Ասլամազյան
Դերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր բոլոր խանգարող հանգամանք հանդիսացող անհատները բանտարկված են՝ Խաչատուրով (պահում էր Տավուշը), Աշոտյան (իր գիտելիքներով և հանրությանը հանրամատչելի փաստերը հասցնելով դժվարացնում էր գործը), Մալյան (բացահայտում էր արտերկյա ֆինանսավորումներն ու կապերը), Լևոնը (նոր, երիտասարդ հակա ուժ էր ներկայացնում)՝ կարելի է երկար շարունակել այս ցանկը…..
Մենք շարունակում ենք տանուլ տալ ամեն ինչ…, երբ ասաց՝ մեր գերի տղաները կդիմանան մի քանի ամիս ու մինչ օրս ոչ միայն բան չի փոխվել, այլ նաև շատանում է ցանկը հայ բանտարկյալների:
Ոչ մի հայ չպիտի լինի ադր…..կան բանտում, անգամ, եթե դավաճան է…., իսկ քաղաքական հայացքների, կամ երկիրը պաշտպանելու համար հայկական բանտում առավելևս…մենք կորցրեցինք ամեն ինչ այն պահից, երբ պատրաստ էինք նրա հրահանգով փողոցում կանգնել, հրահանգով ծափ տալ և սեփական անհաջողությունների ատելությունը դնել առավել քան մեր մեր երկիրն էր, երբ համաձայնում էիք ամեն ասածի հետ… մինչ օրս ականջներիս մեջ է՝ տղաները կսպասեն…. շատ եմ ցավում…»: