Մինչև 2020 թվական, բոլոր պոստերում ջրամատակարարում է լինելու
«Արդեն ունենք քաղաքական որոշում, որ մինչև 2020 թվական, բոլոր պոստերում ջրամատակարարում է լինելու»: Այս մասին այօր ասուլիսի ժամանակ ասեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Խոսելով ռազմական ոլորտում անվտանգության մասին, նա նշեց, որ ՀՀ-ն նոր սպառազինություն է ձեռք բերել. «Հրապարակային խոսվել է «ՍՈՒ»-ի մասին. 2019 թվականի վերջին «ՍՈւ»-երը պատրաստ կլինեն, 2020-ին արդեն ձեռք կբերենք: Մնացած այլ սպառազինությունների մասին, կարծում եմ, Պաշտպանության նախարարությունը կխոսի, եթե անհրաժեշտություն լինի»:
ԱԽ-ի դեկտեմբերին կայացրած որոշումով, քարտուղարի խոսքով, լուծվել են զորացրված բոլոր սպաների բնակարանային խնդիրները: