Մինչև վերջ պայքարելու եմ, նույնիսկ անձնական վրեժ կլուծեմ. Սոնա Աղեկյանը ցույց տվեց վնասված ձեռքը․ Տեսանյութ
Իմ դեմ հարուցվել է շինծու քրեական գործ, որի նպատակը քաղաքապետարանի դեմ ակցիա անողներին լռեցնելն է։ Բայց ես մինչև վերջ պայքարելու եմ, նույնիսկ անձնական վրեժ կլուծեմ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար Սոնա Աղեկյանը:
Սոնա Աղեկյանը հայտնեց, որ սպառնում են իրեն սպանել: «Ոստիկանության կենտրոնական բաժնում էի գտնվում եւ արդեն վերադառնում էի, որ նստեցի մեքենա, նկատեցի մի անձնավորության, ով հանդիսանում է Կենտրոնական ոստիկանության բաժանմունքի հետեւում գտնվող աղբակույտի բնակիչ, հանդիսանում է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության աշխատակից, այս անձը հեռախոսով մոտեցավ մեր մեքենային եւ սկսեց նկարել մեքենան` տարբեր ուղղություններից, նկարում էր ինձ:
Ես լսեցի նրա հեռախոսազանգը, ինչը բառացի կրկնում եմ`«երկու կոպեկի հարց է ընդամենը, քաղաքապետարանի զիբիլը նկարողը բռիս մեջ է, անձամբ իմ ձեռքերով պատրաստ եմ սպանել, երկու կոպեկի հարցը լուծել։ Ես մինչև վերջ պայքարելու եմ»,-պատմեց նա:
Սոնա Աղեկյան ասաց, որ տեսաձայնագրել է, որ անձը չի հերքում՝ պատրաստ է սպանել իրեն երկու կոպեկի դիմաց: