Մամուլ

Մինչև ներկայացումը կփորձեն Հայկոյին կալանավորել

Մինչև ներկայացումը կփորձեն Հայկոյին կալանավորել

Վերջին օրերին մեծ եռուզեռ առաջացրեց Հայկ Մարությանի՝ «Քաղաքապետը» ներկայացման անոնսը, որից օրեր անց տեղեկություններ տարածվեցին, որ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում նրա նկատմամբ՝ ռեստորանային համալիրի անօրինական վերակառուցման թույլտվություն տալու համար:

Ասում են, իշխանությունները սարսափած են մտքից, որ Հայկոն ներկայացման ընթացքում անդրադառնալու է որոշ միջադեպերի, որով մերկացնելու է իշխանություններին։

Ասում են նաև, որ իշխանությունները կարգադրել են մինչև ներկայացման օրը կալանավորել Հայկոյին՝ այդ կերպ կանխելով ՔՊ-ին մերկացնող միջադեպերի հանրայնացումը։

hayk marutyan

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Հարցին՝ քաղաքապետի ապագա ընտրություններում Հայկ Մարությանին մրցակից համարո՞ւմ է, նշել է, որ քաղաքապետարանի հետ կապված ոչինչ չի ցանկանում մեկնաբանել:

Ինչ վերաբերում է Մարությանի նկատմամբ նախապատրաստվող նյութերին՝ ասել է. «Կշարունակեմ չմեկնաբանել այդ հարցերը»:

Կիսվել