Մամուլ

Մինչև Զատիկ ձուն կէժանանա՞․ ինչպես են պայքարում կոլապսի դեմ

Մինչև Զատիկ ձուն կէժանանա՞․ ինչպես են պայքարում կոլապսի դեմ

Sputnik Արմենիան-գրում է․ Հայաստանում ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ ձվի գինը պահպանելու և տոնական ու հաջորդող օրերին թանկացման նոր ալիք թույլ չտալու համար։ Բացի այդ, խանութներում  ձու ձեռք բերելու սահմանափակումը դիտավորյալ է սահմանված։

Առաջիկա երկու ամիսներին Հայաստանում ձվի կայուն գին կսահմանվի: Ապրանքի նոր թանկացում չի սպասվում։ Հայաստանի Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մի շարք քայլեր են նախաձեռնել, որոնք թույլ կտան հավասարակշռել իրավիճակը շուկայում:

Հայաստանում ձվի գներն աճել են 3-4 անգամ։ Եթե մինչև 2020 թ․-ի սեպտեմբեր հնարավոր էր մեկ հավկիթը ձեռք բերել 30 դրամով, ապա հիմա այն 100-120 դրամ արժե։ Գնաճի վրա մի շարք գործոններ են ազդել, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին մատակարար երկրներում կերի պաշարների սպառման վախը: Արդյունքում արդեն այսօր գրեթե անհնար է եգիպտացորեն ձեռք բերել։

Համակցված կերերի գնի բարձրացման մասին ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նաև Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

dzu 2

«Համակցված կերերի և այլ մթերքների գները փոփոխվում են ամեն շաբաթ: Ենթադրենք՝ արևածաղկի ձեթը դեռ անցած շաբաթ գնում էին մեկ տոննայի դիմաց 800 դոլարով, հիմա արդեն՝ 1800 դոլարով։ Իսկ եգիպտացորենը, որը կազմում է համակցված կերի 35%-ը, առհասարակ հնարավոր չէ ճարել»,-ասաց Ստեփանյանը։

Նա պարզաբանեց, որ աշխարհում անկայուն իրավիճակի պատճառով այն երկրները, որոնց հետ աշխատում էր Հայաստանը, կրճատել են արտահանման ծավալները, նրանց ապրանքը պահեստավորում են սեփական կարիքների համար։

Բացի այդ, գնագոյացման վրա ազդել է նաև ածան հավերի թվի կտրուկ նվազումը։ Արցախում պատերազմի պատճառով հավերի մատակարարման հետ խնդիրներ են ծագել։

Ստեփանյանը նշեց, որ եթե կարողանային ածան հավեր ներկրել սեպտեմբերի սկզբին, ոչ թե դեկտեմբեին, ապա այս ընթացիկ խնդիրները չէին լինի։ Փետրվարի վերջից երկրում բավարար քանակով ձու կլիներ և չէր հանգեցնի այսպիսի գնաճի։

«Երբ ձվի և ածան հավերի քանակը կրճատվում է, դա հանգեցնում է գնի բարձրացման, ինչը խուճապ է առաջացնում բնակչության շրջանում»,-ասաց Ստեփանյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել