Մամուլ

Միկա Բադալյանն ազատ արձակվեց

Միկա Բադալյանն ազատ արձակվեց

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է՝ Միկա Բադալյանն ազատ արձակվեց: Դատարանի կողմից ընտրված գրավը նաեւ կիրառվեց արդեն։

Հիշեցնենք, որ «Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանը գրավի դիմաց ազատ պետք է արձակվեր։

«Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց միջնորդությունը։ Դատավորը գտնվեց իր բարձրունքում»,–ավելի վաղ գրել էր  նրա փաստաբանը։

mika badalyan

Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նրա մոտ նախաինսուլտային վիճակ էր, նրան տեղափոխել էին Հանրապետական հիվանդանոց:

Միքայել Բադալյանը ակտիվ մասնակցել է «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաներին։ Նա կալանավորվել էր մայիսի 24-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով։ Հուլիսի 18-ին 20 օրով երկարացվել էր կալանքի ժամկետը:

Կիսվել