ՄամուլՔաղաքականություն

Միանշանակ ազատություն Ռոբերտ Քոչարյանին․ Վարդան Ղուկասյան

Միանշանակ ազատություն Ռոբերտ Քոչարյանին․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։

Նա մասնավորապես նշել է, որ կողմ է՝ վեթինգ իրականացվի թե՛ դատաիրավական ոլորտում, թե պատգամավորների նկատմամբ։ Ապա պատասխանելով հարցին, թե արդյոք որպես պատգամավոր կողմ է այն ակցիային, որ եղավ դատարանների առաջ, ասում են՝ այն չպետք է արվեր, նա նշեց․

«Գիտեք, եթե Ռոբերտ Քոչարյանի համար է ասվում, ես միանշանակ Ռոբերտ Քոչարյանի վրայով չեմ ուզում դա ասել, բայց ընդհանրապես դատաիրավական ոլորտի վրայով՝ միանշանակ։ Եթե Ռոբերտ Քոչարյանի վրայով է խոսքը գնում, ես միանշանակ՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին»։

Նա ասաց՝ ՀՀ բոլոր քաղաքացիները օրենքի առաջ պատասխանատվություն պիտի կրեն, եթե օրենքը խախտում են։ «Ես կողմնակից եմ՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Կիսվել