«Միայն մի միտք կա, որ ջարդում է ողնաշարս». Մարջան Ավետիսյան
«Միայն մի միտք կա, որ ջարդում է ողնաշարս». Մարջան Ավետիսյան
Bravo.am-ը գրում է․ Դերասանուհի Մարջան Ավետիսյանը դարձել է 40 տարեկան: Նա այս շրջանում բնակություն է հաստատել Գերմանիայում ու վայելում է ընտանեկան երջանկությունը։ Bravo.am-ի հետ զրույցում Մարջանը մանկությունից մի հատված հիշեց, երբ հայրն ակորդեոնով նվագում եւ երգում էր «50 տարին չոքեց դուռս»։
«Հիմա, երբ ասում են 40, անմիջապես այդ երգն եմ հիշում ու մտածում եմ՝ Աստված իմ, 10 տարի հետո ես էլ եմ այդ երգը երգելու», – ասում է դերասանուհին:
– Շնորհավորում եմ, ասում են՝ 40-ամյակը չեն նշում, սնահավա՞տ ես։
– Շնորհակալ եմ շնորհավորանքի ու անդրադարձի համար։ Սնահավատ չեմ ու չեմ կարծում, որ վատ բան կպատահեր, եթե 40-ը նշեինք: Այն տարօրինակ մարդկանցից եմ, որ չեմ վախենում ո՛չ ծերանալուց, ո՛չ կնճիռներից, ո՛չ առավել եւս՝ թվերից:
– Օրդ ինչպե՞ս սկսվեց, առաջին անգամ ծննդյանդ օրը հայրենիքից հեռու էիր, բայց ամուսնուդ հետ:
– Ծննդյանս օրը միասին ենք անցկացրել: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ իմ շուրջ աղմուկ-աղաղակ չեմ սիրում, եթե անգամ դա վերաբերում է ուրախ առիթներին. օրինակ՝ իմ ամուսնությունն առանց հարսանեկան արարողության էր։ Հայրենիքից հեռուն ցավոտ է ու անսահման կարոտ է։
– Հետաքրքիր ի՞նչ շնորհավորանքներ ես ստացել։
– Անկեղծ ասած՝ դեռ բոլոր շնորհավորանքները չեմ հասցրել կարդալ, որովհետեւ յուրաքանչյուրին պատասխանում եմ. դեռ ընթացքի մեջ է: Սիրո եւ ուշադրության պակասից դժգոհել չեմ կարող։ Ինձ շրջապատող մարդիկ, հանդիսատեսը, հեռուստադիտողը միշտ ինձ երես են տվել իրենց ջերմությամբ ու սիրառատ մաղթանքներով, ինչի համար անսահման շնորհակալ եմ: Այս տարին եւս բացառություն չէ:
– Համացանցում լուսանկար էիր հրապարակել, եւ շատերին թվացել էր՝ տխուր ես: Այդպե՞ս է, թե՞ տխուր ես, որ մեծանում ես։
– Չէ, տխուր չեմ, այդ նկարի մեջ մի քիչ հասուն խորհրդավորություն տեսա ու հրապարակեցի: Հասկանում եմ, որ ինստագրամյան հետեւորդների մի ստվար զանգվածի ավելի շատ հետաքրքրում է հանրային մարդու ծննդյան օրվա «թանկարժեք» սթորիները, քան իմ (իմ կարճ խելքով) խորհրդավոր նկարը, բայց ես էս եմ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում