ԱշխարհՍպորտ

«Միայն մեկ բան կցանկանայի՝ գրկել ու համբուրել նրանց»․Կոբի Բրայանթի կնոջ հուզիչ գրառումը

«Միայն մեկ բան կցանկանայի՝ գրկել ու համբուրել նրանց»։ Հուվարի 26-ին ուղղաթիռի վթարից մահացած «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթի կինը՝ Վանեսա Բրայանթը, հուզիչ գրառում  է կատարել Ինստագրամի իր էջում։

«Իմ աղջիկները և ես ուզում ենք շնորհակալություն հայտնել այն միլիոնավոր մարդկանց, որոնք մեզ աջակցեցին այս սարսափելի պահերին: Շնորհակալ եմ բոլոր աղոթքների համար:

Մենք չափազանց ծանր վիճակում ենք Քոբիի՝ իմ սիրելի ամուսնու և մեր զավակների հրաշալի հոր, և Ջիանայի՝ մեր քաղցր բալիկի, Նատալյայի, Բիանկայի ու Կապրիի հիասքանչ քրոջ կորստից հետո:

Շատ ենք ցավում նաև մյուս զոհերի հարազատների համար, մենք կիսում ենք նրանց վիշտը:

Բառեր չկան, որ նկարագրեմ ցավս այս պահին: Ինձ մի փոքր սփոփում է այն, որ Քոբին ու Ջիջին գիտեին՝ որքան սիրված են: Մենք օրհնված էինք, որ ունեինք նրանց մեր կյանքում:

Ցանկանում եմ, որ նրանք ընդմիշտ այստեղ լինեն մեզ հետ: Անհնար է պատկերացնել կյանքն առանց նրանց: Մեր սերը նրանց  նկատմամբ անսահման է:

Այս պահին միայն մեկ բան կցանկանայի՝ գրկել ու համբուրել նրանց: Կուզեի, որ նրանք հավերժ մեզ հետ լինեին: Նրանք մեզ չափազանց շուտ լքեցին»,- գրել է Քոբի Բրայանթի կինը:

kobi brajant
Կիսվել