Շոու-բիզնես

«Մեր կյանքը սարսափ ֆիլմի վերածվեց ու չի անցնում»․ Նազենի Հովհաննիսյան

«Մեր կյանքը սարսափ ֆիլմի վերածվեց ու չի անցնում»․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառմամբ անդրադարձել է պատերազմից հետո սարսափի վերածված կյանքին, դրան զուգահեռ իրականությանը։ Դերասանուհին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր կյանքը սարսափ ֆիլմի վերածվեց: Ու չի անցնում:

Իսկ զուգահեռ ես նկարահանվում եմ նոր ֆիլմում…  զուգահեռ իրականություններ են՝ ինչպես, որ մեզ շրջապատող շատ մարդկանց կյանքին հետևելով եմ տեսնում… անտարբեր, կամ չիմացող, կամ պարզապես իրենց մեջ էդպես որոշած, որ իբր «ոչինչ էլ չի եղել»…

nazeni

… ամեն մարդ Աստծո և իր խղճի առաջ է պատասխանատու:

Իսկ դուք, գոնե մի քիչ կտրվելով ծանր մտքերից, փորձեք այս նկարից ելնելով անվանել այն ֆիլմը, որը հունվարից ձեր ուշադրությանը կհանձնենք…»։

Կիսվել