ՄամուլՏեսանյութ

Մեր երեխեքը ողջ-ողջ են մահացել, երեք անգամ շմոլ գազ են շնչել ու մահացել. զոհվածների ծնողներ (Տեսանյութ)

Մեր երեխեքը ողջ-ողջ են մահացել, երեք անգամ շմոլ գազ են շնչել ու մահացել. զոհվածների ծնողներ (Տեսանյութ)

Եթե այսօր մեր հարցին լուծում չեղավ, ապա ապրիլի 21-ին փակելու ենք Հանրապետության հրապարակը. մեր պահանջն է հանդիպել վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ: Այս մասին հայտարարեց Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողներիցԳագիկ Բարսեղյանի հայրը:

«Մեր երեխեքը չեն մահացել պատերազմի դաշտում, մեր երեխեքին վառել են քնած ժամանակ ու 3 ամիս մենք ծնողներով պայքարում ենք, որ հասկանանք՝ ով էր մեր երեխեքին սպանողը, ինչի համար, ինչ էին արել մեր երեխեքը, մենք պետք է պարզաբանենք ինչի տեղի ունեցավ այդ ամենը»,-ասաց նա:

Ծնողները նշեցին, որ եթե պետք լինի, գիշերն էլ կմնան, իրենք հարցի լուծում են պահանջում:

Մեկ  այլ ծնող էլ հայտարարեց, որ վարչապետն ու պաշտպանության նախարարը իրենց չեն ընդունում, քանի որ պատասխան չունեն տալու, անպատասխանատու հայտարարություններ են արել:

Տեսանյութը ստորև

Կիսվել