«Մերոնք միանգամից վազեցին դուրս»․ Ջիլ գյուղում որոշակի ավերածություններ կան
«Մերոնք միանգամից վազեցին դուրս»․ Ջիլ գյուղում որոշակի ավերածություններ կան
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ժամը 19:37-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի Շորժա գյուղից 5կմ հյուսիս-արևելք։ Ցնցումները Գեղարքունիքի մարզում զգացվել են 5-6 բալ ուժգնությամբ։
Ֆեյսբուքյան օգտատեր Սասուն Դանիելյանը գրառում է արել՝ հայտնելով երկրաշարժի հետևանքով հնարավոր ավերածությունների մասին. «Ջիլ գյուղում որոշակի ավերածություններ կան։
Տարածքում մոտիկներ, փորձեք ճշտել, մի գուցե օգնության կարիք լինի»:
Որոշ օգտատերեր գրառում են կատարել, որ ցնցումների հետևանքով տանից վազել են միանգամից դուրս։
«Մերոնք միանգամից վազեցին դուրս», – գրել էր օգտատերերից մեկը։