Մերի Մակարյանը` իր հղիության լուրերի մասին
Նախորդ տարի ամուսնացած և ԱՄՆ-ում բնակություն հաստատած հաղորդավարուհի Մերի Մակարյանի հղիության մասին լուրերը կրկին սկսեցին շրջանառվել, երբ ամուսնու ծննդյան օրը իր ինստագրամյան էջի Story-ի հատվածում սմայլիկների միջոցով կարծես ակնարկել էր ընտանիքի համալրման մասին: BlogNews.am – ը այս թեմայով զրուցեց հաղորդավարուհու հետ, բայց վերջինս հերքեց հղի լինելու լուրը. «Ես հղի չեմ և հղիությանս լուրը սմայլիկներով երբեք չեմ տեղեկացնի»:
Հաղորդավարուհին նաև հավելեց, որ տեղադրել է միայն տորթի մոմերը փչելու վիդեոն, բայց դա անակնալ չէ. Այդպես շնորհավորում են բոլոր հոբելյարներին. «Իսկ խարույկի նկարում տեղադրված սմայլիկները, ընդամենը ընտանիք էր խորհրդանշում, որտեղ բնական է լինում են նաև երեխաներ»:
Նյութի աղբյուրը՝ blognews.am