«Մերժի՛ր Սերժին» կարգախոսի հեղինակը Նիդերլանդներում ապաստան է խնդրում
«Մերժի՛ր Սերժին» կարգախոսի հեղինակը Նիդերլանդներում ապաստան է խնդրում
Hraparak.am-ը գրում է․ 2018-ին, երբ հեղափոխությունը սկսվեց եւ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլարշավը դեպի Երևան, մի շարք կարգախոսներ էր օգտագործում, դրանցից մեկը՝ «Քա՛յլ արա»-ն էր։
Զուգահեռ ստեղծվել էր նաեւ «Մերժի՛ր Սերժին» անունով նախաձեռնություն, որի անդամներն էին արդեն երկրորդ անգամ Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Արմեն Գրիգորյանը, Փաշինյանի ՔՊ ցուցակով պատգամավորներ դարձած Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը և այլք։
Հեղափոխության սկզբում այս նախաձեռնությունը միացավ Նիկոլին, որից ծնվեց հայտնի «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը, որը եւ դարձավ հեղափոխության տրաֆարետը, իսկ նախաձեռնությունը կարեւոր դերակատարում ունեցավ իշխանափոխության հարցում։
Հեղափոխությունից հետո այս մասին Ֆեյսբուքում գրել էր ինքը՝ Արմեն Գրիգորյանը, որը հայտնել էր, որ «Մերժի՛ր Սերժին» հաղթող կարգախոսի հեղինակը Դավիթ Հովհաննիսյանն է։
Սակայն հեղափոխական իշխանություններին այսպիսի մեծ ծառայություն մատուցած, նրանցից շատերի մերձավոր ընկեր հեղափոխականը՝ Դավիթ Հովհաննիսյանն այդպես էլ որեւէ պաշտոն կամ կարգավիճակ չստացավ, թեեւ ոչնչով չէր զիջում պայքարի իր ընկերներին եւ կարող էր առնվազն պատգամավոր լինել՝ Թագուհի Ղազարյանից ոչ վատ։ Եւ վերջերս նա ուղղակի հեռացել է Հայաստանից, ապաստան գտնելով Նիդերլանդներում։
Սակայն այնտեղից նա ուշադիր հետեւում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին եւ անխնա քննադատում։
Ավելին՝ Նիդերլանդական իշխանություններից նա բնակության կարգավիճակ է խնդրել եւ գանգատվում է, թե ՀՀ իշխանություններն իրեն հալածում են։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում