Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են
Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են
Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են, – այս մասին հայտնում է Ոստիկանությունը:
Այսօր սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որ «ոչ հայախոս անձինք մետրոյում նկարահանում են անում»։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ուսումնասիրել են հրապարակումը:
Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանություն են բերվել 2 անձինք՝ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացի և նրան ուղեկցող ՀՀ քաղաքացի:
Պարզվել է, որ տղամարդիկ մետրոյում սիրողական նկարահանում են արել: