Մամուլ

«Մենք վարչական ռեսուրսների վրա հույս չենք դնում, իսկ շահերը կգնահատի ժողովուրդը»․ Վիգեն Սարգսյան

Այսօր իր ընտրությունը կատարեց նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Վիգեն Սարգսյանը․

«Ես իմ այսօրվա ընտրությամբ, առաջին հերթին, ակնկալում եմ, որ մեր հանրությունը ակտիվ կմասնակցի ընտրություններին,անկախ դիրքորոշումներից կգնա և կքվեարկի։ Երկրորդ բանը այն է, որ ակնկալում եմ, ոմանք կունենանք  համախմբված հասարակություն,առանց սևերի և սպիտակների։ Մեզ պետք է ամուր, արագ զարգացող երկիր, մեր մարտահրավերները մեծ են, մեծ պաշարները՝ փոքր, վերջապես մենք կունենանք երկիր, որտեղ կենսական նշանակություն ունեցող հարցերում մենք կհենվենք գիտելիքի, փորձի, հետևողականության վրա։

Վիգեն Սարգսյանը նշեց, որ իրենց շանսերը կգնահատի ժողովուրդը այսօրվա ընտրություններից հետո․

«Թեև ժամանակը քիչ էր, բայց մենք, հույս չդնելով վարչական ռեսուրսի վրա, ամեն ինչ արել ենք, որ մեր հիմնական ծրագրերը տեղ հասցնենք, հուսանք դա մեզ մոտ հաջողվել է»»։

Վիգեն Սարգսյանը խոստացավ, որ բոլոր անպատասխան մնացած հարցերին կպատասխանի առաջիկա ասուլիսի ընթացքում։

Լիանա Մարտիրոսյան
 

Կիսվել