Ազատ խոսքՄամուլ

Մենք կարող ե՞նք մեր հարցերը լուծել՝ մեր ուժերի ներածին չափով, թե սպասում ենք նոր աղետի. Թաթուլ Հակոբյան

Մենք կարող ե՞նք մեր հարցերը լուծել՝ մեր ուժերի ներածին չափով, թե սպասում ենք նոր աղետի. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ 1918-ին, Լենինի հրամանով ռուսական զորքերը գլխապատառ հեռացան Երզնկայից ու ամբողջ Արևմտահայաստանից, հայերը Ռուսաստանին ու Ժողկոմխորհին մեղադրեցին ստոր դավաճանության մեջ:

Երբ 1920-ին Լենին-Աթաթուրք ծրագիրը կյանքի կոչվեց, հայերը մեղադրեցին ռուսներին դավաճանության մեջ, իսկ վարչապետ Համո Օհանջանյանը Ռուսաստանին համարեց Հայաստանի հանդեպ բացահայտ թշնամական պետություն:

Երբ 1991-ին ԽՍՀՄ զորքերն ու ադրբեջանական ՕՄՈՆ-ը իրականացրեցին էթնիկ զտման քաղաքականություն Արցախում և նրա հյուսիսային հատվածում, հայերը մեղադրեցին ռուսներին քրիստոնյաներին դավաճանելու մեջ:

Նույնը 2020-ին:

Հետո՞:

Եկեք մեղադրենք Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպային, ամբողջ աշխարհին:

Հետո՞:

2025-ին հավանաբար ռուսները կհեռանան Արցախից, ինչը, ի դեպ, ուզում են նաև մեր արևմտյան գործընկերները:

Հետո՞:

Մենք պետություն ե՞նք, թե աշխարհից դժգոհ անպատասխանատու հավաքականություն:

Մենք կարող ե՞նք մեր հարցերը լուծել՝ մեր ուժերի ներածին չափով, թե սպասում ենք նոր աղետի, որ ռուսներին, ամերիկացիներին և մյուսներին մեղադրենք ստոր դավաճանության մեջ»:

Կիսվել