«Մենք գտնվում ենք համավարակի ոչ թե վերջում, այլ դրա սկզբում». Մերկել
«Մենք գտնվում ենք համավարակի ոչ թե վերջում, այլ դրա սկզբում». Մերկել
Գերմանայում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշն աճում է ամեն շաբաթ, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
«Մենք գտնվում ենք ոչ թե համավարակի վերջում, այլ դրա սկզբում։ Եկեք ռիսկի տակ չդնենք այն, ինչին հասել ենք», – հայտարարել է Մերկելը խորհրդարանի ստորին պալատում` կոր անելով միավորել ջանքերը Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու հարցում։
«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար բոլորը պետք է միավորեն ջանքերը և հավաքեն գրեթե 8 մլրդ եվրո:
Ես դիմում եմ քաղաքական գործիչներին և տնտեսության ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել՝ կոչ անելով աջակցել մեզ 8 մլրդ եվրոյի պակասը լրացնելու հարցում», -ընդգծել է Մերկելը։