Ազատ խոսք

Մենք ազգովի պարտական ենք Հրայր Թովմասյանի տգիտությանը․ Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իզուր եք այսպես բզկտում Հրայր Թովմասյանին. մենք ազգովի պարտական ենք նրա տգիտությանը: Մարդը հավաքների մասին այնպիսի օրենք գրեց, որով հնարավոր եղավ իրականացնել բոլորիս հեղափոխության երազանքը:

Էլ չենք խոսում այն մասին, որ նրա մոգոնած Սահմանադրությունը դանդաղ գործող ականներ է դրել պետական բոլոր ինստիտուտների տակ. առայժմ պայթուցիկը սկսել է մխալ Սահմանադրական դատարանի մերձակայքում, իսկ երբ լիարյուն սկսեն գործել մյուս ինստիտուտները, տարվա բոլոր օրերը ՄԱՐՏԻ 1 են թվագրվելու:

Այնպես որ, օր առաջ պետք է ազատվել Հրայրի գլուխգործոցից, իսկ մասնագիտական անպետքության պատճառով ակամայից հեղափոխական դարձածի կիսանդրին հաստատ պետք է տնկել հայրենի գյուղում: Հրայրը մարդ չէ, այլ դիդակտիկ նյութ այն մասին, թե ինչու չի կարելի գլխից մեծ գործեր բռնել»:

Կիսվել