«Մենակ ապրելուն շատ վաղ հասակից եմ ձգտել, և բացարձակ վախ չկա». Ռոզի Ավետիսովան՝ միայնակ ապրելու և նավով ճանապարհորդելու մասին
«Մենակ ապրելուն շատ վաղ հասակից եմ ձգտել, և բացարձակ վախ չկա»։ Դերասանուհի Ռոզի Ավետիսովան այս տարի դեռ չի հասցրել հանգստանալ. ամառային այս շոգ օրերին նա դեռ աշխատում է, սակայն անչափ սիրում է հանգստի բոլոր տարբերակներն ու հատկապես ծովային հանգիստը. խոստովանում է, որ արևայրուք իրեն շատ է սազում:
Ռոզին նաև նշում է, որ սիրում է հանգստի մենակ տարբերակը. ի դեպ, դերասանուհին մենակ է ապրում և դեռ փոքրուց է դրան ձգտել: ShowBiz.am-ը զրուցել է դերասանուհու հետ նրա նախընտրած հանգստի ու միայնակ ապրելու մասին:
– Հանգստի ո՞ր տարբերակն է սիրում ու առավել նախընտրում Ռոզի Ավետիսովան:
– Պարտադիր ծով, զբոսանքներ և հաճելի գրքի ընթերցում:
– Ո՞րն է եղել ամենատպավորիչ ու երբևե ունեցած ամենագեղեցիկ հանգիստը, որն անմոռանալի է ու կրկին ցանկալի:
– Ամենատպավորիչ հանգիստս եղել է Իտալիայում՝ Լիգուրիայի ափին:
– Իսկական կատարյալ հանգիստը քեզ համար:
-Կատարյալ հանգիստս կլինի այն ժամանակ, երբ նավով ճանապարհորդեմ:
– Սիրու՞մ եք մենակություն և հաճա՞խ եք մենակ մնում:
– Մենակությունն իմ լավագույն ընկերն է և խորհրդատուն
– Մենակ եք ապրում շատ վաղուց. արդյո՞ք երբևե վախ կամ տխրություն չի եղել մենակությունից:
– Մենակ ապրելուն շատ վաղ հասակից եմ ձգտել և բացարձակ վախ չկա:
– Այս տարի ինչպե՞ս եք պլանավորել ձեր հանգիստը:
– Այս տարի հանգստի չեմ մեկնել, քանի որ այս ամիսներին աշխատանքի մեջ եմ:
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։